Սիրիայի առաջին տիկինը կաջակցի սիրիահայ բարեգործական միությանը

Սիրիայի առաջին տիկինը կաջակցի սիրիահայ բարեգործական միությանը

PanARMENIAN.Net - Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ-Ասադը հանդիպել է Սիրիահայ օգնության խաչի Դամասկոսում գտնվող «Էրեբունի» մասնաճյուղի ներկայացուցիչների հետ: Այս մասին գրում է Հալեպում հայկական «Գանձասար» պարբերականը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է հայկական միության բարեգործական գործունեությունը, ծրագրերի ընթացքը: Քննարկվել են հետագա գործունեության կազմակերպման հարցեր:

Ասմա Ասադը բարձր է գնահատել Սիրիահայ օգնության խաչի կատարած աշխատանքը: Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել սիրիահայ միության բարեգործական մի շարք ծրագրերի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---