Հրավառության իրականացման թույլատրելի վայրեր և ժամեր կսահմանվեն

Հրավառության իրականացման թույլատրելի վայրեր և ժամեր կսահմանվեն

PanARMENIAN.Net - Առանց թույլտվության, սահմանված վայրի և ժամի պահանջների խախտումներով հրավառություն իրականացնողները կտունգանվեն 1 մլն դրամի չափով: Համապատասխան որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարկում:

Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել:

Հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին:

Նախագծի ընդունմամբ կսահմանվի հրավառություն հասկացությունը, հրագործական նյութերի օգտագործման, ինչպես նաև հրավառությունների իրականացման համար կսահմանվեն լիազոր պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավակարգավորումներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---