Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին տարածք է հատկացվել

Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին տարածք է հատկացվել

PanARMENIAN.Net - Գործադիրը հունվարի 11-ի նիստում որոշել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից 1711 քմ տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կազմակերպությունը մտադիր է ամբողջովին վերանորոգել այդ տարածքը, զինել անհրաժեշտ սարքերով և սարքավորումներով, բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտ լիցենզիան ստանալուց հետո: Նախատեսվում է այստեղ անվճար վերականգնողական բուժում տրամադրել:

Նախնական փուլում նախատեսվում է ապահովել ամսական ոչ պակաս 20 ստացիոնար և 50 ամբուլատոր հիվանդի բժշկական օգնություն և սպասարկում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---