Նախարար. Երևան-Հրազդան երթուղին, հնարավոր է, նորից աշխատի 400 դրամով

Նախարար. Երևան-Հրազդան երթուղին, հնարավոր է, նորից աշխատի 400 դրամով

PanARMENIAN.Net - Երևան-Հրազդան երթուղին, հնարավոր է, նորից աշխատի 400 դրամով: Այդ մասին կառավարության նիստից հետո հայտարարել է տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն՝ անդրադառնալով Երևան-Հրազդան երթուղու սակագնի թանկացմանը։

Մի քանի օր է երթուղու սակագինը 400 դրամից դարձել է 500 դրամ։

«Ես կարող եմ հայտարարել, որ այդ երթուղին շահագործող ընկերությունը մրցույթը ժամանակին շահել է 500 դրամով, ուստի, իրավունք ուներ իր հաշվին այդ գինը իջեցնելու, բարձրացնելու իրավունք չուներ», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:

«Շահագործող ընկերությունն այսօր բերել է մրցույթի գնին համապատասխան, բայց, հնարավոր է, ժամանակի ընթացքում նորից փոխի այդ որոշումը և շարունակի աշխատել 400 դրամով», - ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կան նման ուրիշ ընկերություններ, որոնք մրցույթը շահել են ավելի ցածր սակագնով, այժմ էլ կարող են սակագնի բարձրացում իրականացնել՝ նախարարը պատասխանել է, թե կան մի քանի ընկերություններ, սակայն այդ ընկերությունների անվանացանկը չի կարող նշել:

«Բայց մենք միասնական տրանսպորտային համակարգ ենք ներկայացնում, և այդ համակարգով ընդհանուր պատկերը կփոխվի», -ասել է նա:

Նախարարի խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակում տրանսպորտային միասնական ցանցը կներկայացվի։

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը 2017-ի հոկտեմբերին հայտարարել էր, որ հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց: Նախարարը նշել է նաև, որ օրենքն ընդունելուց հետո մարզերից մեկում պիլոտային ծրագիր կիրականացնեն և մրցույթ կհայտարարեն։ Կուսումասիրվի պիլոտային ծրագիրը, դրա դրական և բացասական կողմերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---