Տիգրան Մեծի պողոտայի մի մասում մինչև հունվարի 20-ը երթևեկությունը կսահմանափակվի

Տիգրան Մեծի պողոտայի մի մասում մինչև հունվարի 20-ը երթևեկությունը կսահմանափակվի

PanARMENIAN.Net - Մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես Երևանի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածում երթևեկությունը կսահմանափակվի: Սահմանափակումը գործում է հունվարի 12-ի ժամը 20:00-ից:

Դա պայմանավորված է ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով:

Տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ առաջին երթևեկելի գոտում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---