ՀՀ 4 քաղաքացու պատճառով ռուս զբոսաշրջիկները չեն կարող լքել Մեքսիկան![]() 17 հունվարի 2018 - 12:12 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսիա» ավիաընկերության Կանկուն-Մոսկվա չարթերային չվերթը հետաձգվել է՝ կապված Հայաստանի 4 քաղաքացու վտարման վերաբերյալ Մեքսիկայի միգրացիոն վերահսկողության ծառայության պահանջի հետ: Այս մասին գրում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը: Հայտնի է, որ հետաձգված թռիչքը, որի պատճառով ռուս զբոսաշրջիկները չեն կարողանում լքել Մեքսիկան, կիրականացվի հունվարի 17-ին ժամը 21:00-ից ոչ շուտ: «Թռիչքի համար թույլտվություն ինքնաթիռը կստանա միայն այն բանից հետո, երբ Մեքսիկայի ավիացիոն իշխանության համար սկսվի աշխատանքային օրը»,- հայտնել են ավիաընկերությունից: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ չվերթի հետաձգումը կապված է Կանկուն օդանավակայանին «Ռոսսիա» ավիաընկերության պարտքերի հետ: Սակայն այդ լուրերը հերքվել են ավիաընկերության կողմից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |