Վարչապետ. ՀՀ-Իրան երկաթգծի կառուցումն ինքնանպատակ չպետք է լինի17 հունվարի 2018 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի: Այս մասին Աժ-ում գործադիրի հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով, հնարավոր է, որ երկաթգծով բեռնափոխադրումների ծավալը բավարար չլինի՝ ցանկալի շահույթն ապահովելու համար: Նա ասել է, որ երկաթգծի կառուցմանը կանդրադառնան, երբ Հայաստանն ու Իրանը ընդլայնեն ապրանաքաշրջանառության ծավալները: «Առանց էներգետիկ ոլորտի ցուցանիշների, 10 ամսվա տվյալներով, Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կկազմի $ 62,5 մլն։ Մենք իրանական շուկայում ունեինք արտահանման և ներմուծման ամենաչնչին աճը՝ 9-10%: Մեր բոլոր իրանական գործընկերների հետ խոսել ենք, որ այստեղ շատ-շատ անելիքներ ունենք, թռիչքային աճ ապահովելու շատ մեծ ներուժ ունենք։ Ազատ տնտեսական գոտին մեզ թույլ է տալիս հուսալ, որ ոլորտը կակտիվանա»,- ասել է վարչապետը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |