2017-ին ՀՀ ճանապարհների վրա 53 մլրդ դրամ է ծախսվել17 հունվարի 2018 - 18:28 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանում իրականացված ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 53 մլրդ դրամ, որից 11,6 մլրդ դրամը հատկացվել է պետական բյուջեից: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի - Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 ճանապարհահատվածներում իրականացվել են 860 մլն դրամի նորոգման աշխատանքներ: Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով 2017-ին ծախսվել է 21,3 մլրդ դրամ: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ճանապարհացանցի ծրագրերով 2017-ին ծախսվել է 6,7 մլրդ դրամ: Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով հատկացվել է 13,1 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |