Բալայան. ՀՀ քաղաքացիները Մեքսիկայից ռուսական ավիաընկերության թռիչքի հետաձգման հետ կապ չունեն![]() 18 հունվարի 2018 - 11:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիները Մեքսիկայի Կանկուն քաղաքից ռուսական ավիաընկերության թռիչքի հետաձգման հետ կապ չունեն։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում` անդրադառնալով «Ռոսիա» ավիաընկերության հայտարարությանը: «Ըստ Մեքսիկայում ՀՀ դեսպանության տեղեկատվության` «Ռոսիա» ավիաընկերության Կանկունից չվերթի ուշացման պատճառ է հանդիսացել ավիաընկերության կուտակված ֆինանսական պարտքը: Մեքսիկայի միգրացիոն ծառայության տեղեկատվության համաձայն` չվերթի ուշացումը որևէ կապ չունի ՀՀ քաղաքացիների հետ»,-ասվում է Բալայանի գրառման մեջ: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրեցին, որ «Ռոսսիա» ավիաընկերության Կանկուն-Մոսկվա չարթերային չվերթը հետաձգվել է՝ կապված Հայաստանի 4 քաղաքացու վտարման վերաբերյալ Մեքսիկայի միգրացիոն վերահսկողության ծառայության պահանջի հետ:Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ չվերթի հետաձգումը կապված է Կանկուն օդանավակայանին «Ռոսսիա» ավիաընկերության պարտքերի հետ: Սակայն ավիաընկերությունը հերքել էր այդ լուրերը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |