Արմեն Սարգսյանը՝ ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու

Արմեն Սարգսյանը՝ ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի անունը մարտի 2-ին կայանալիք նախագահի ընտրություններում։

Այն կլինի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։

Կարդացեք նաև․ Tetris, նավթ և Ամուլսար․ Ինչով է հայտնի ՀՀ ամենահավանական 4-րդ նախագահը

Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում մասնավորապես, նշել է, որ շատ ցանկալի է, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում: «Կարծում եմ, որ Ձեր մտորումների ժամանակ ճիշտ կլինի, որպեսզի հանդիպեք մեր կոալիցիոն գործընկերոջը՝ Դաշնակցությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններին և տեսանելի ապագայում որոշում կայացնեք, որովհետև այդ ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի սկզբին: Եվ մեր ցանկությունն է, որ այդ ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով, և մարտի սկզբին մենք արդեն ունենանք Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ», - նշել է նա:

Արմեն Սարգսյանը ևս կարևորել է որոշում ընդունելուց առաջ քաղաքական տարբեր ուժերին և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս հանդիպելու անհրաժեշտությունը։ «Շատ կուզենայի հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը, և իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել», - ասել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---