ԱՄՆ դեսպանատան սոցցանցային էջերը «հարկադիր պարապուրդի» ուղարկեցին![]() 22 հունվարի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չի թարմացնի սոցիալական ցանցերում իր պաշտոնական էջերը՝ ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների դադարեցման հետևանքով: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեպանատունը: Նշվում է նաև, որ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին տրամադրել անձնագրային և վիզային ծառայություններ՝ այնքանով, ինչքանով թույլատրված է: Դեսպանատան ֆեյսբուքյան էջը և Twitter-ի միկրոբլոգը չեն թարմացվի մինչև ԱՄՆ կառավարության գործունեության լիարժեք վերականգնումը: Սոց. ցանցերում կհրապարակվեն միայն արտակարգ իրավիճակներին և անվտանգությանն առնչվող տեղեկություններ: Ավելի վաղ՝ հունվարի 20-ին, ԱՄՆ դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը՝ ֆինանսավորման բացակայության պատճառով: ԱՄՆ Կոնգրեսի Սենատում դեմոկրատները թույլ չեն տվել հանրապետականներին ընդունել այդ առնչությամբ օրենքի նախագիծը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |