Ինչպես են պետական գերատեսչությունները հակասում միմյանց գնաճի հարցում23 հունվարի 2018 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին ԱԺ-ում թանկացումների վերաբերյալ լսումների ընթացքում Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, որ բենզինի, գազի և դիզելային վառելիքի թանկացումը հիմնականում պայմանավորված է հարկային փոփոխություններով։ Նույն օրը, նույն լսումների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Միրումյանը, հակասելով Շաբոյանին, ասել էր, որ բենզինի ակցիզային հարկի ավելացումը ընդհանուր գանճի վրա ազդել է ընդամենը 0,02%- ով: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խորհրդարանական լսումներին հայտարարել է, որ դիզվառելիքի գնաճը էական ազդեցություն է ունենալու ցորենի գնի վրա: Նա մտահոգություն է հայտնել, որ թանկացումների թիրախում առաջին հերթին գյուղատնտեսությունն է: ՊԵԿ փոխնարար Միրումյանը, սակայն, վստահեցրել է, որ հարկային փոփոխությունների հետևանքով թանկացած բենզինը, գազն ու դիզելը շղթայական թանկացումների պատճառ չեն դառնալու: 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգիրքը բենզինի, դիզվառելիքի, սեղմված գազի համար սահամանել է ակցիզային հարկի նոր դրույքաչափեր, ինչը հանգեցրել է նշված ապրանքների թանկացմանը: Ավելի վաղ, գրաֆիկով ներկայացրել էինք դիզվառելիքի, սեղմված գազի և բենզինի համար ակցիզային հարկի նախկին և գորոծող դրույքաչափերը, ինչպես նաև դրանց՝ 2017 թվականի դեկտեմբերի և 2018 թվականի հունվարի սակագները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |