ՊԲ բոլոր գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների հետ հավաքներ են անցկացվել![]() 27 հունվարի 2018 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22-26-ը ՊԲ բոլոր գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվել են հրամանատարական հավաքներ: Հավաքների նպատակն էր բարձրացնել մասնակիցների հրամանատարական ունակություններն ու մասնագիտական գիտելիքները, կատարելագործել մեթոդական պատրաստության աստիճանը, դաշտային վարժվածության մակարդակը: Հավաքների շրջանակում, որոնք անցկացվել են ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերի և միավորումների ուսումնանյութական բազայի հիմքի վրա, կազմակերպվել են ինչպես կենտրոնացված և ընդհանուր, այնպես էլ նեղ մասնագիտական պարապմունքներ: Կարևորելով մարտավարական տվյալ օղակի դերն ու նշանակությունյը զորքերի ամենօրյա կենսագործունեության կազմակերպման գործում, հավաքների մասնակիցներին հանդիպել և անհրաժեշտ մեթոդական ցուցումներ է տվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Ներգրավված սպայակազմի հետ համապատասխան պարապմունքներ են անցկացրել նաև ՊԲ-ի և միավորումների բարձրաստիճան հրամանատարության ներկայացուցիչները: Բացի գիտելիքներն ու գործնական ունակությունները զարգացնելուց, հավաքները գումարտակ օղակի սպայակազմի համար լավ հնարավորություն էին նաև փորձի փոխանակում իրականացնելու առումով: Հրամանատարական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող սպաները հավաքների ընթացքում տեսական պարապմունքներին զուգահեռ մասնակցել են նաև գործնական և ցուցադրական պարապմունքների, որոնք ավելի են ամրապնդել ուսուցանվողների մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները: Հավաքների ավարտին մասնակիցները հանձնել են ստուգարքներ ու քննություններ, որոնց արդյունքները հաշվի առնելով, վերադաս հրամանատարությունը նախանշել է այն հիմնական ուղղությունները, որոնք գումարտակների հրամանատարության ներկայացուցիչները պետք է պահեն ուշադրության կենտրոնում՝ առաջիկա ուսումնաշրջանի ընթացքում, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |