ԱԳՆ-ն ճշտում է Աֆրինում ազգությամբ հայի զոհվելու մասին լուրը![]() 29 հունվարի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ճշտում է Սիրիայի հյուսիսում՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով ազգությամբ հայի զոհվելու մասին լուրերը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա ասաց, որ գործողության ձեռնարկումից ի վեր ուշադրությամբ հետևում են շրջանում բնակվող հայերի իրավիճակին: Աֆրինում հայ երիտասարդի զոհվելու մասին հայտնել էր տեղի քրդամետ աղբյուրներից մեկն՝ առանց որևէ այլ մանրամասներ հաղորդելու։ Ավելի վաղ, Դամասկոսում ՀՀ դեսպանությունը հայտնել էր Աֆրինում մեկ հայի վիրավորման մասին: Թուրքական ԶՈւ-ն հրթիռակոծել էր նաև սիրիական հայաշատ Ղամիշլի շրջանի մի շարք թաղամասեր, տեղի հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չէին գրանցվել: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |