Նոր վարչապետի աշխատավարձն առաջարկում են բարձրացնել 66.140 դրամով![]() 29 հունվարի 2018 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 66.140 դրամով: Սա պարզ է դառնում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագծից: Այն առաջարկում է վերանայել մի շարք քաղաքական և վարչական պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի հաշվարկման գործակիցները: Պետական ծառայողների աշխատավարձը գոյանում է բազային աշխատավարձը (ներկայումս 66․140 դրամ) օրենքով սահմանված գործակցով բազմապատկելով: Վարչապետի պաշտոնի հաստիքի համար դրույքաչափի հաշվարկման սահմանվող ներկայիս գործակիցը կազմում է 18, հետևաբար՝ աշխատավարձը կազմում է 1․190․520 դրամ: Նախագծով առաջարկվում է բարձրացնել գործակիցը մեկ միավորով՝ մինչև 19, ինչի հետևանքով այն կդառնա 1․256․660 դրամ։ Նոր սահմանադրությամբ ստեղծվող առաջին փոխվարչապետի պաշտոնի համար սահմանվել է 15 գործակիցը՝ պածտոնը զբաղեցնողի աշխատավարձը կկազմի 992․100 դրամ։ ՀՀ նախագահի պաշտոնի դրույքաչափի հաշվարկման գործակիցը մնացել է նույնը՝ 20, ինչը հավասարազոր է 1,332 մլն դրամի: Անփոփոխ են մնացել նաև Ազգային ժողովի նախագահի՝ 18, սահմանադրական դատարանի նախագահի՝ 16, ինչպես նաև դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունը ներկայացնող այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործակիցները: Կարող եք կարդալ նաև, թե որքան է կազմում պաշտոնաթող նախագահների կենսաթոշակը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |