Ֆերմերներ. Անասնակերի թանկացումը՝ մսի գնաճի հիմնական պատճառ![]() 31 հունվարի 2018 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Շուկայում գրանցված մսի գնաճը հիմնականում անասնակերի թանկացման հետևանք է: Այս մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպմանն ասել են անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերները: Խոզաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներն առաջարկել են, որ անասնակերի պահեստային ֆոնդ ստեղծվի, ինչը թույլ կտա խուսափել խոզի մսի գնի տատանումից՝ հաշվի առնելով, որ գնի ձևավորման 80%-ը անմիջականորեն պայմանավորված է անասնակերի գնով: Ըստ նրանց՝ խոզի մսի գնաճը մասամբ պայմանավորված է միջազգային շուկայի գնային քաղակաքականությամբ և անասնակեր հանդիսացող գարու և ցորենի թանկացմամբ: Հացահատիկի շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ներկայումս մոտ 40% գնաճ կա: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անասնաբուծության զարգացմանը միտված պետական օժանդակության ծրագրերի մշակմանը, գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրմանը, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներ» ծրագրի շրջանակում 2017 թվականին իրականացվածախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքներին, պարտադիր սպանդանոցային մորթին անցմանգործընթացին առնչվող հարցեր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |