ՀՀ-ից ներկրված 1տ կենդանի խեցգետինն առգրավվել է Մոսկվայում

ՀՀ-ից ներկրված 1տ կենդանի խեցգետինն առգրավվել է Մոսկվայում

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում առգրավվել է Հայաստանից ներմուծված մեկ տոննա կենդանի խեցգետնի խմբաքանակ: «Մոսկվա» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչությունը:

Նշվում է, որ խախտված է եղել բեռի ամբողջական փաթեթավորման պահանջը: Ինչպես նաև, արտադրանքի մշակման ամսաթիվը, որը նշված է եղել անասնաբուժական հավաստագրում, չի համապատասխանել պիտակի վրա նշված մշակման ամսաթվին:

Ավելի վաղ,Հայաստանից ներմուծված 200 կենդանի աղավնու խմբաքանակ էր հետ ուղարկվել Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանից: Փաստաթղթային վերահսկողության արդյունքում հայտնաբերվել էր, որ աղավնիներ ներմուծող կազմակերպությունը գրանցված չէ ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքներ արտահանող և ներմուծող կազմակերպությունների գրանցամատյանում: Կենդանիները չեն ունեցել նաև անասնաբուժական վկայական, ինչի հետևանքով խմբաքանակը հետ կուղարկվի Հայաստան:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---