ՎԱՂԸ ՔԻՇՆԵՎՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ18 սեպտեմբերի 2002 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-20-ը Քիշնեւում տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Ինչպես հաղորդել է «Նովոստի» գործակալությունը, նիստի մասնակիցները կքննարկեն անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ահաբեկչության, անջատողական եւ ծայրահեղական այլ գործունեության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ արձանագրության իրականացման ընթացքը: Նախատեսվում է նաեւ որոշել ԱՊՀ երկրներին տնտեսական վնաս հասցնող միջտարածաշրջանային եւ միջազգային հանցավոր խմբերի գործունեության, մաքսանենգության առավել վտանգավոր դրսեւորումների բացահայտման ժամանակ հատուկ ծառայությունների փոխգործակցության կարգը: Բացի դրանից, կմշակվեն հանձնարարականներ անվտանգության եւ հատուկ ծառայություններին կից թմրանյութերի վերաբերյալ գիտատեխնիկական տեղեկատվության տարածաշրջանային կենտրոնների ստեղծման առնչությամբ:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |