Անչափահասներից խաղադրույք ընդունելու տուգանքը կհասնի մինչև 2 մլն դրամի

Անչափահասներից խաղադրույք ընդունելու տուգանքը կհասնի մինչև 2 մլն դրամի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀԿ և ԵԼՔ խմբակցությունների նախագծերը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»:

ՀՀ բուքմեյքերական գրասենյակներում և խաղատներում անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունելու համար այսուհետ խիստ պատիժ կսահմանվի, իսկ խաղատներ անչափահասների մուտքը կարգելվի:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների համաձայն 2 մլն դրամ տուգանք է սահմանվում խաղատների և բուքմեյքերական ընկերությունների համար, եթե թույլ տան անչափահաս երիտասարդին խաղադրույքներ կատարել:

Նախկինում անչափահասներին խաղադրույքներ անել թույլատրող խաղասրահների և բուքմեյքերական ընկերությունների համար նախատեսվում է 100.000 դրամ տուգանք:

Այսուհետ նախատեսվում է ստուգել խաղատուն այցելող քաղաքացու անձնագիրը՝ հավաստիանալով, որ նրա 21 տարին լրացել է: Նախագծով սահմանվում է նաև մոլի խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ խաղասրահ կատարվող այցելությունները սահմանափակելու կարգը:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններից հետո խաղատները կարող են գործել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքներում:Բացառության կարգով թույլատրվում է խաղատներ կառուցել այլ վայրերում՝ 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերի դեպքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---