Վարորդները պահանջում են չեղարկել տարանցիկ մեքենաների տուգանքները

Վարորդները պահանջում են չեղարկել տարանցիկ մեքենաների տուգանքները

PanARMENIAN.Net - Ավտովարորդների պաշտպանության լիգայի ներկայացուցիչները մի խումբվարորդներիհետ միասին փետրվարի 7-ին բողոքի ակցիաեն իրականացրել Ճանապարհային ոստիկանության շենքի մոտ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել 2018թ. հունվարին մաքսային տարանցիկ ժամանակավոր հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդների արձանագրած խախտումներն ու տուգանքները, քանի որ պատշաճ հանրային իրազեկում չի եղել, հայտնել է «Շանթ» հեռուստատեսությունը:

Ավտովարորդների պաշտպանություն լիգայի մոտից լիգայի մի քանի ներկայացուցիչ շարժվել է դեպի ՃՈ: Նրանք հայտնել են, որ իրենց այնտեղ կմիանան նաև այլ վարորդներ:

ՀՀ-ում գործող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված խախտումների վարչական վարույթներով առանձնահատկությունների մասին օրենքում 2015թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն և լրացում: Ավելացվել է 7.1 հոդվածը, համաձայն որի՝ ՃԵԿ խախտումների համար պատասխանատվություն պետք է կրեն նաև մաքսային տարանցիկ ժամանակավոր հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հաշվառված ավտոմեքենայի վարորդները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---