Ոռոգելի հողերն անարդյունավետ օգտագործող սեփականատերերը կարող են զրկվել դրանցից 8 փետրվարի 2018 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի փետրվարի 8-ի նիստում հանձնարարել է պատասխանատվության միջոցներ կիրառելուև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման մեխանիզմներ մշակել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի այն հողամասերի սեփականատերերի նկատմամբ, որոնք չեն օգտագործվում արդյունավետորեն: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է: Արարատյան դաշտավայրում կա նման մոտ 24.000 հա ոռոգելի հողատարածք»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով, գործող օրենսդրությունը նման սեփականատերերին անգործության համար պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման գործիքակազմ չի առաձարկում: Վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ: Հայաստանում գյուղատնտեսական հողերը կազմում են, ընդհանուր առմամբ, 156.623 հա՝ այդ թվում վարելահողեր՝ 25.160 հա, պտղատու այգիներ՝ 5210 հա, խաղողի այգիներ՝ 4311 հա, խոտհարքներ՝ 2688 հա, արոտավայրերը՝ 78.074 հա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |