Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ

Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ժակ Մարիլոսյանի և տիկին Դելֆին Օի հետ։ Ժակ Մարիլոսյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, իսկ Դելֆին Օն հանդիսանում է Իրանի հետ բարեկամության խմբի նախագահ և Թուրքիայի հետ բարեկամության խմբի փոխնախագահ։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների զարգացման, Հայաստանում սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման նոր համակարգի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ։

Արմեն Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել պատգամավոր Ալեքսանդր Հոլրոյդի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Լինելով Ֆրանսիայի քաղաքացի, Հոլրոյդը բնակվում է Միացյալ Թագավորությունում և այնտեղից ընտրվում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։Նման ձևաչափը թույլ է տալիս ներկայացնել Ֆրանսիայի շահերը մեծ ֆրանսիական համայնքներ ունեցող երկրներում, այդ թվում ՄԹ-ում։ Միևնույն ժամանակ նա ներկայացնում է բրիտանա-ֆրանսիական համայնքի շահերը Ֆրանսիայի Ազգային ժողովում։

Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։

Ընթերցեէք նաև.Արմեն Սարգսյանն ու Բրիտանիայի պետնախարարը քննարկել են ԼՂ կարգավորումը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---