Բյուրո. Ապահովագրողներն իրավունք չունեն զանգահարել ԱՊՊԱ պայմանագիր չկնքած մարդկանց

Բյուրո. Ապահովագրողներն իրավունք չունեն զանգահարել ԱՊՊԱ պայմանագիր չկնքած մարդկանց

PanARMENIAN.Net - Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ ապահովագրող գործակալների կամ ընկերությունների կողմից իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձանց զանգահարելը և պայմանագիր կնքելու առաջարկ անելն անձնական տվյալների ապօրինի օգտագործում է: Նման առաջարկներ ստացող քաղաքացիները կարող են դիմել իրավապահ մարմիններին՝ անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ շրջանառման վերաբերյալ հաղորդում ներկայացնելով:

Վերջին շրջանում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ինչպես առանձին սպառողներից, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստանում է բողոքներ այն մասին, որ առանձին ապահովագրական գործակալներ զանգահարում և ԱՊՊԱ պայմանագիր կնքելու առաջարկություն են ներկայացնում այն ապահովագրական ընկերության անունից, որի հետ հեռախոսազանգ ստացողը չունի և երբևէ չի ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր։

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ևս մեկ անգամ ցանկանում է հիշեցնել հետևյալը․նմանատիպ խնդիրների կարգավորման նպատակով Բյուրոյի կողմից հաստատված ԱՊՊԱ ընդհանուր պայմաններով (որը հանդիսանում է ԱՊՊԱ պայմանագրի անբաժանելի մասը) 2016 թվականից սկսված՝ հստակ սահմանվել է, որ ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում ապահովագրական ընկերության կողմից ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել ԱՊՊԱ պայմանագրի վերակնքման մասին անձին տեղեկացնելու կամ հիշեցնելու նպատակով միայն տվյալ անձի հետ նախկինում ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերության կամ նրա ներկայացուցիչների (ներառյալ ապահովագրական գործակալների) կողմից »,-ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---