Ջորկաեֆի ներկայացուցիչ. 1999-ին ՀՀ էր բերվել ՖԻՖԱ ԱԱ գավաթի կրկնօրինակը, բնօրինակն առաջին անգամ էր երկրում![]() 10 փետրվարի 2018 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ոսկե գավաթն առաջին անգամ Հայաստան է բերվել 2018-ի փետրվարի 7-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի ներկայացուցիչ Դենիս Ջորկաեֆը՝ հերքելով որոշ լրատվամիջոցներով տարածված թյուր տեղեկությունը, թե սա առաջին դեպքը չէ, որ Գավաթը բերվում է Հայաստան: Ըստ այդ տեղեկատվության, Գավաթն արդեն եղել է ՀՀ-ում 1999-ին, երբ 1998-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Ֆրանսիայի ազգային հավաքականի հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆն այն Երևան էր բերել իր թիմակիցների հետ ու ցուցադրել փակ միջոցառման ժամանակ: Ըստ Դենիս Ջորկաեֆի, 1999 թվականին Երևան ժամանած Ֆրանսիայի ընտրանին իր հետ բերել էր ոչ թե ոսկե գավաթի բնօրինակը, այլ դրա ոսկեջրած կրկնօրինակը: «Հայաստան այն ժամանակ բերվել է գավաթի կրկնօրինակը»,- նշեց Ջորկաեֆի ներկայացուցիչը: Նա տեղեկացրեց նաև՝ կանոնների համաձայն, Գավաթը պետք է մնա ՖԻՖԱ-ի տնօրինության ներքո՝ Ցյուրիխում գտնվող Ֆուտբոլի աշխարհի թանգարանում, և ոչ թե հաղթող թիմի մոտ: Աշխարհի չեմպիոնները փոխարենը Գավաթի ոսկեզօծ կրկնօրինակն են ստանում, որի վրա փորագրվում են հաղթանակի տարեթիվը, հյուրընկալող երկրի ու հաղթող երկրի անունը: Փետրվարի 7-ին Կոկա-Կոլա-ի հետ համաշխարհային շրջագայության շրջանակում ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ոսկե գավաթն առաջին անգամ բերվեց նաև Հայաստան: Այս շրջագայությունները ֆուտբոլասերներին բացառիկ հնարավորություն են ընձեռում՝ մոտիկից տեսնելու և լուսանկարելու ֆուտբոլի ամենանշանավոր գավաթի ոսկե բնօրինակը: Ոսկե մրցանակն ուղեկցող ՖԻՖԱ և Կոկա-Կոլա ընկերության պատվիրակության կազմում էր նաև 1998 ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոն, սիրված ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն, որն ասուլիսի ավարտին Գավաթը դուրս բերեց ֆուտբոլասերների համար Ազատության հրապարակում հանրային ցուցադրության: Գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը Քրիստիան Կարամբյոն այն փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |