Քոչարյան. ՌԴ-ից զենք գնելու համար ԱՄՆ պատժամիջոցների ներքո հայտնվելու վտանգն ուռճացված է

Քոչարյան. ՌԴ-ից զենք գնելու համար ԱՄՆ պատժամիջոցների ներքո հայտնվելու վտանգն ուռճացված է

PanARMENIAN.Net - Ռուսական զենք գնելու հետևանքով ԱՄՆ-ի կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վտանգը չափազանցված է: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Չափազանցվում է այն վտանգը, որը որ կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել, պետք է անընդհատ հետևել», - ասել է փոխնախարարը:

Նա ընդգծել է, որ չկա հասունացած հարց, որը պահանջի ռուսաստանյան, կամ ամերիկյան կողմի հետ բնակցություններ:

Հարցին, թե պատժամիջոցների ներքո հայտնված ռազմաարդյունաբերական ընկերությունների առկայությունը կարո՞ղ է ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական գործակցության վրա, արտգործնախարարի տեղակալը կոչ է արել առաջ չընկնել:

«Մենք հետևում ենք իրավիճակին և շահագրգիռ ենք պահպանել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխգործակցության դաշտում, որը մեր անվանգության կարևոր բաղադրիչն է», - ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերություններից զենք գնող պետությունների նկատմամբ: Այս մասին ասել էր ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը:

«ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից: Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել», -ասել է Բլանկը:

Նրա խոսքով, թեև հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողներըը, այդ թվում և Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---