ՀՀ-Ուկրաինա ավիատոմսերի գները զգալի նվազել են16 փետրվարի 2018 - 12:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Ուկրաինայի միջև իրականացվող ավիաչվերթների տոմսերի գները զգալիորեն նվազել են: Այդ մասին հայտնել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (ՈւՄԱ) հետ հետևողական բանակցությունների արդյունքում, մենք եկել ենք փոխշահավետ համաձայնության Հայաստան և ՀՀ-ից մեկնող ՈւՄԱ ուղևորների համար ավիատոմսերի գների զգալի նվազեցման վերաբերյալ: Գներն իջեցվել են բոլոր ուղղություններով», - ասվում է դեսպանի գրառման մեջ: Անդրանիկ Մանուկյանը նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ղեկավարությանն ի դեմս ընկերության նախագահ Յուրի Միրոշնիկովի, փոխնախագահ Սերգեյ Ֆոմենկոյի և ընկերության վաճառքների գծով տնօրեն Անտոն Մատիսի: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |