Թաթարստանը 1 մլն լիտր հայկական կոնյակ կգնի16 փետրվարի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ թաթարական «Տատսպիրտպրոմ» ընկերությունը 1 մլն լիտր կոնյակի դիստիլյատ կգնի Հայաստանից: Համապատասխան թենդերը տեղադրվել է պետգնումների կայքում: Խոսքը 100.000 դեկալիտր կոնյակի դիստիլյատը Կազան տեղափոխելու մասին է: Թենդերի հաղթողը կմատուցի ծառայությունը 2018-ի ընթացքում: Պայմանագրի գինը 26 մլն ռուբլի է, ասվում է «Թաթար-ինֆորմ »-ի հաղորդագրության մեջ: «Հայկական կոնյակը համընդհանուր ճանաչում ունի, առնվազն, ԱՊՀ երկրներում այն ամենասիրվածներից է: Հայաստանը պահպանել է կոնյակի արտադրության ավանդույթները: Չնայած, որ ֆրանսիացիները պնդում են, թե կոնյակ միայն իրենց արտադրանքը կարող է կոչվել, վերջին 20 տարում այդ տերմինը ոչ պակաս հարազատ է դարձել նաև մեզ համար: Շատ նորմալ արտադրանք է»,-ասել է ՌԴ Ալկոհոլի դաշնային և տարածաշրջանային հետազոտությունների «Ցիֆրա » կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը: 2017-ին արձանագրվել է կոնյակի արտահանման մոտ 30 % աճ: 2017 թվականին Հայաստանում կոնյակի արտադրությունը 2016 թվականի համեմատ աճել է 39,4%-ով:Ազգային վիճակակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 30 մլն լիտր կոնյակ՝ 2016թվականի 21,5 մլն -ի դիմաց: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |