Երևանյան ակումբներից մեկում արգելել են ծխելը՝ չսպասելով օրենքին17 փետրվարի 2018 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Երևանյան The Basement դիջեյ բարում այսուհետ չեն ծխելու: Այդ մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց ակումբի սեփականատեր Շանթ Գոչեանը: Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի ընդունմանն ընդառաջ, և ակումբասեր հասարակությունը ողջունել է այդ որոշումը: Ավելի վաղ ծխելն արգելեցին երևանյան Epicure գաստրոփաբում: Փետրվարի 7-ին գաստրոփաբում անցկացվեց ծխելու դեմ ուղղված հատուկ միջոցառում, որից հետո ժամանցի վայրն անցավ չծխող ռեժիմի: «Ծխողների համար առանձին հատված ենք հատկացրել, բոլորն այնտեղ են գնում ծխելու, իսկ պարահրապարակում վայելում են մաքուր օդն ու երաժշտությունը: Այնքան լավ մթնոլորտ է, բոլորը հաճույքով ուրախանում են և հանգիստ դուրս գալիս ծխելու: Մարդիկ շատ հանգիստ ընդունեցին մեր այս որոշումը»,- նշեց Շանթը: ՀՀ կառավարությունը հունվարի 25-ին հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը, որը բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես, հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ։ Ընթերցեք նաև. Ակումբային բիզնեսը՝ ծխելու սահմանափակման մասին. Չենք տուժի, եթե արտոնյալներ չլինեն Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |