Ֆրանսահայ գործարարն իտալական ֆուտբոլային ակումբի բաժնետեր է դարձել

Ֆրանսահայ գործարարն իտալական ֆուտբոլային ակումբի բաժնետեր է դարձել

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ գործարար Ժոզեֆ Ուգուրլյանը գնել է իտալական «Պադովա» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 20%-ը:

46-ամյա գործարարը մամուլի ասուլիսին եկել էր ընտանիքի՝ կնոջ, 2 որդու և դստեր հետ: Լրագրողներին նա ողջունել է իտալերեն, որին լավ է տիրապետում: «Պադովան» Ուգուրլյանի արդեն երրորդ ֆուտբոլային «սերն է»՝ Ֆրանսիայում նա գնել է 2-րդ լիգայում հանդես եկող «Լանսի» բաժենտոմսերի հսկիչ փաթեթը, իսկ Կոլումբիայում՝ բարձրագույն լիգայում հանդես եկող Millionarios Cuadro Azul ակումբի բաժնետոմսերը, գրում է Sputnik Արմենիան Il Mattino di Padova-ի վրա հղումով:

Ուգուրլյանը նշել է, որ սիրում է ֆուտբոլը, քանի որ դա միակ մարզաձևն է, որտեղ փողը չէ ամեն ինչ որոշում, ավելի կարևոր է թիմային ոգին:

«Մենք՝ հայերս, կապված ենք Պադովայի հետ: Այստեղ է ապրում գրող Անտոնիա Արսլանը, որը «Արտույտների ագարակը» հայտնի վեպի հեղինակն է: Այստեղ նաև հայ համայնքը: Այնպես որ, ասյտեղ, ես ինչպես տանն եմ»,-ասել է Ուգուրլյանը:

«Պադովա» ֆուտբոլային ակումբը 1996-ից ի վեր երրորդ լիգայում է խաղում: Ժամանակին ակումբի պատանեկան թիմում է սկսել կարիերան Ալեսանդրո դել Պիերոն, 90-ականների մեծահասակաների թիմում է սկսել Դեմետրիո Ալբերտինին, իսկ 2000-ականների վերջում, երբ ակումբը դեռ Բ սերիայում էր, Մատեո Դարմիանը, որը հետո վարձակալությամբ տեղափոխվեց «Միլան»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---