Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդներին Ցեղասպանությունը ճանաչելու համար![]() 24 փետրվարի 2018 - 10:20 AMT PanARMENIAN.Net - System of A Down հանրահայտ ռոք խմբի մեներգիչ և երգերի հեղինակ Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդներին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այդ մասին Թասնկյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Շնորհակալ եմ Նիդերլանդների խորհրդարանին և մեր բոլոր բարեկամներին Նիդերլանդներում դրա համար: Ճշմարտությունը միշտ պետք է հաղթի անկախ աշխարհաքաղաքական պահանջներից և իրական քաղաքականությունից»,-գրել է Թանկյանը: Ըստ նրա, դա ոչ միայն պատմական շտկում է, այլ նաև այն բանի վկայությունը, որ աշխարհը գնալով ավելի է հոգնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և նրա կողմնակիցներից: Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձև: Դրանք համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։ Բանաձևերն ընդունվել են ձայների բացարձակ մեծամասնությամբ: Առաջին բանաձևը ճանաչում է Հայոց ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների որևէ նախարար կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։ Ընթերցեք նաև.Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Նիդերլանդների խորհրդարանի՝ Ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |