Աբրահամը Գերմանիայի դրոշի ներքո չեմպիոն դարձած ԽՍՀՄ-ականների ցուցակում է

Աբրահամը Գերմանիայի դրոշի ներքո չեմպիոն դարձած ԽՍՀՄ-ականների ցուցակում է

PanARMENIAN.Net - Deutsche Welle-ն կազմել է այն մարզիկների ցանկը, որոնք չեմպիոններ են դարձել Գերմանիայի դրոշի ներքո և ծնունդով նախկին ԽՍՀՄ-ից են: Ցուցակում ընդգրկվել է նաև հայտնի հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:

«Արթուր Աբրահամը (իսկական անունը՝ Ավետիք Աբրահամյան), ծնվել է Հայաստանում, եղել է երկրի բռնցքամարտի չեմպիոն սիրողական ելույթներում: Գերմանիայում, որի քաղաքացիությունն Արթուրը ստացել է 2006-ին, սկսել է պրոֆեսիոնալ կարիերան: Աբրահամը չեմպիոն է դարձել միջին քաշային կարգում IBF վարկածով, իսկ ավելի ուշ՝ աշխարհի չեմպիոն երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով: 3 անգամ Գերմանիայում ճանաչվել է «տարվա բռնցքամարտիկ»,-պատմում է պարբերականը:

Ցանկում ԽՍՀՄ-ից 8 մարզիկ կա. գեղասահորդուհի Ալյոնա Սավչենկոն, հանդբոլիստ Անդրեյ Կլիմովեցը, մարմնամարզուհի Օքսանա Չուսովիտինան, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, թենիսիստ Ալեքսանդր Զվերևը, թեթևատլետ Ելիզավետա Ռիժիխը, թենիսիստ Դմիտրի Օվչարովը, վոլեյբոլիստ Դենիս Կալիբերդան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---