Լոռի այցելած զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է

Լոռի այցելած զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - 2017 թվականին մոտ 200.000 զբոսաշրջիկ է այցելել Լոռու մարզ, ինչը երկու անգամ շատ է 2016 թվականի ցուցանիշից: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Նրա խոսքով, մարզում 2017 թվականին, հիմնականում թեթև արդյունաբերության ոլորտում, իրականացվել է 34,6 մլրդ դրամի ներդրում, ստեղծվել է 950 աշխատատեղ: 2018-ին նախատեսվում է 22 մլրդ դրամի ներդրում միայն մասնավոր հատվածում և 1122 աշխատատեղի ստեղծում:

Մարզի տնտեսության հիմնական հատվածների համախառն արտադրանքը կազմել է մոտ 299 մլրդ դրամ (հանրապետականի 5,2%-ը). աճը 2016-ի նկատմամբ կազմել է մոտ 4%: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 146,4 մլրդ դրամ, ինչը 1,5%-ով քիչ է 2016-ի ցուցանիշից:

Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է մոտ 79 մլրդ դրամ, աճը 2016-ի նկատմամբ՝ մոտ 16%: Շինարարության ծավալը կազմել է 17,7 մլրդ, աճը 2016-ի նկատմամբ՝ 6%:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---