Բեռլինում և Վաշինգտոնում Արցախյան շարժման 30-ամյակի միջոցառումներ են անցկացվել28 փետրվարի 2018 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը ելույթ է ունեցել Բեռլինում կայացած միջոցառմանը՝ նվիրված ղարաբաղյան շարժման 30-ամյակին, որին մասնակցել են Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները։ Արցախի մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը և ղարաբաղյան շարժման իրավական ասպեկտներին։ Այնուհետև Հարություն Գրիգորյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման շուրջ Արցախի Հանրապետության դիրքորոշմանը և Արցախում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին ու քաղաքական զարգացումներին։ Փետրվարի 25-ին Վաշինգտոնի Սբ. Խաչ հայկական եկեղեցու սրահում տեղի է ունեցել ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Իր խոսքում Արցախի մշտական ներկայացուցիչն ընդգծել է Արցախի անկախության համար պայքարի և հանրապետության հետագա զարգացման գործում սփյուռքի կարևոր դերը։ Ռոբերտ Ավետիսյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության կեցվածքին, Արցախի Հանրապետությունում ընթացող տնտեսական և քաղաքական գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Սումգաիթյան ջարդերի 30-ամյակի կապակցությամբ բողոքի ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ:Ակցիան անցել է StopAliyev նշանաբանով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ |