Ռուսական 2 ավիաընկերություն Պերմ-Երևան ուղիղ չվերթներ կիրականցնի

Ռուսական 2 ավիաընկերություն Պերմ-Երևան ուղիղ չվերթներ կիրականցնի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն թույլատրել է ռուսաստանյան «Յամալ» և «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերություններին ուղիղ չվերթներ իրականացնել Պերմից Երևան և հակառակ ուղղություններով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան Rifey.ru կայքը:

Դեռևս հայտնի չեն ավիատոմսերի գներն ու թռիչքների մեկնարկի ժամկետը:

Ավելի վաղ հայտնել էին, որ 2018 թվականին Ռուսաստանի Պերմ քաղաքի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Հայաստան և Վրաստան: Այդ մասին հայտնել էր Պերմի շրջանի տրանսպորտի նախարար Նիկոլայ Ուխանովը:

Նրա խոսքով, 2018-ի ամռանն առաջին ուղիղ չվերթները կիրականացվեն Վրաստան, իսկ տարվա երկրորդ կեսին նաև Հայաստան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---