Մարտի 8-11-ը՝ ոչ աշխատանքային. Մաքսակետերը կգործեն

Մարտի 8-11-ը՝ ոչ աշխատանքային. Մաքսակետերը կգործեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մարտի 1-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մարտի 8-11-ն ընկած ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածում բոլոր մաքսակետերում ապահովել անխափան գործունեություն:

Գործադիրի հունվարի 25-ի նիստումմարտի 8-11-ը ոչաշխատանքային օրեր են հայտարարվել, մարտի 9-ի փոխարեն աշխատանքային օր կլինի մարտի 17-ը։

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության պետին հանձնարարվել է և Կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը, տնտեսավարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով, բոլոր մաքսատներում, ՍԱՊԾ համապատասխան ստորաբաժանումներում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան:

Հանձնարարվել է նաև ապահովել մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում այդ ժամանակահատվածում համապատասխան վճարումների կատարման հնարավորությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---