Արցախում քննարկել են Թալիշի վերականգնումը![]() 5 մարտի 2018 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Թալիշի վերականգնման գործընթացին: Օրակարգում ընդգրկված հարցերի կապակցությամբ համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձիք, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, 541.331.200 դրամ (ավելի քան 1 մլն դոլար) է ներդրել Թալիշի զարգացման համար: Գումարն ուղղվելու է գյուղապետարանի, բուժկետի և ակումբի, հանդիսությունների տան շենքի վերակառուցմանը, գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգմանը, 18 տանվերակառուցմանը և վերանորոգմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |