Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիրն է հաստատվելու![]() 6 մարտի 2018 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Երևանում մարտի 6-ին մեկնարկած «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի միջկառավարական հանձնաժողովի նիստում հաստատվելու է 2016-2026 թվականների Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Նախատեսվում է հաստատել նաև 5-ամյա ժամկետի համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով զարգացման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև ճանապարհային երթուղիների մրցակցության բարձրացմանը և հետագայում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կատարելագործմանն ուղղված գործողությունների ծրագիրը: Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մեհտի Աշրաֆին ասել է, որ Հայաստանը շատ կարևոր աշխարհագրական դիրք է զբաղեցնում և կամուրջ է դեպի տարբեր աշխարհամասեր։ «Մեզ համար գործակցությունը Հայաստանի հետ շատ կարևոր նշանակություն ունի։ Պատրաստ ենք ընդլայնել այն. այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր ունենք»,- հավելել է Մեհտի Աշրաֆին: Երևանում մարտի 6-ին մեկնարկել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի` «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի միջկառավարական հանձնաժողովի հերթական`13-րդ նիստը։ Միջոցառմանը մասնակցելու համար Երևան են ժամանել «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից 12 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ (այդ թվում՝ Իրանից, Վրաստանից, Ադրբեջանից), ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» անդամ-պետությունների դեսպանություններ, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |