ԱՊՀ-ում համաձայնեցրել են ծխելու տարածումը կանխող գործողությունները![]() 7 մարտի 2018 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների փորձագետները համաձայնեցրել են ծխելու տարածումը կանխող համատեղ գործողությունների ծրագիրը, որի հեղինակը ՌԴ առողջապահության նախարարությունն է: Այն կուղարկվի ներպետական համաձայնեցման: Քննարկման ընթացքին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ նիստի ավարտին փորձագետները հավանություն են տվել նախագծին: Ըստ միջոցառման արձանագրության, նիստին մասնակցել են Հայաստանի, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները, գրում է ՌԻԱ Նովոստին: Իրականացման ժամկետը 2018-2022թթ. են: Ենթադրվում է, որ նշված ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրները կմշակեն և կիրականացնեն ակցիզային հարկերի բարձրացմանն ուղղված միջոցառումներ, որոնք չպետք է ավելի ցածր լինեն, քան եվրոպական երկրների համար ԱՀԿ կողմից հաստատվածները: 2018-2022-ին ԱՊՀ անդամ պետությունները միջոցներ կձեռնարկեն, որոնք ուղղված կլինեն ծխախոտի մեջ վնասակար նյութերի քանակի նվազեցմանը, ինչպես նաև ծխախոտի և արտանետվող նյութերի բաղադրության ամբողջական հրապարակմանը: Նախատեսվում է նաև ծխախոտային արտադրանքի վրա ծխելու վնասների մասին պատկերների տեղադրումը, որոնք պետք է զբաղեցնեն արտադրանքի փաթեթավորման հիմնական կողմի առնվազն 65%-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |