ՀՔԾ. Ըստ հաղորդումների՝ ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրել 7 մարտի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսպես, Գյումրիիբնակիչ Հ. Մ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԼՂՀ-ից հետ վերադառնալիս ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են իր ազգականի` Գ. Մ.-ի վարած ավտոմեքենան, որի մեջ թմրամիջոց են հայտնաբերել: Վարորդին քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի ոստիկանները նրանից որպես կաշառք պահանջել են խոշոր չափերով` 241.175 ՀՀ դրամին համարժեք 500 դոլար: Կատարվում է նախաքննություն: Մյուս քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Արմավիրի մարզի բնակիչ Վ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2018-ի փետրվարի 7-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, Երևանում գործող «Բուգատտի » ակումբից դուրս գալու ժամանակ իրեն են մոտեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, այնուհետև առանց որևէ պատճառի ոլորել են իր ձեռքերն ու նստեցրել ծառայողական ավտոմեքենան: Երբ փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողներից մեկը քաշքշել է իրեն ու հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |