Աշխատանքային թոշակի վերահաշվարկի համար կդիմեն առանց աշխատելու մասին տեղեկանքի

Աշխատանքային թոշակի վերահաշվարկի համար կդիմեն առանց աշխատելու մասին տեղեկանքի

PanARMENIAN.Net - Կառավարությունը մարտի 6-ի նիստում հավանություն է տվել պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությանը: Այս մասին հայտնում է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրո առարկա դրույթից հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:

Օրինագծով լուծում կտրվի իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին. կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---