Զախարովան՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին. ՌԴ-ն արել է հնարավորը![]() 7 մարտի 2018 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն հասկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը, ինչը բխում է այդ երկու երկրների շահերից: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին հարցին: «Ռուսական պատվիրակությունը ներկա է եղել Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը և ակտիվ մասնակցություն ունեցել: Մեր վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մնում է ակտուալ: Մենք մեր կողմից միշտ արել ենք հնարավոր ամեն բան այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Զախարովան: Մարտի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարեց: Նա շեշտել էր, որ Թուրքիան խախտելով ընդունված միջազգային պրակտիկան և այն հանձնառությունները, որ պետությունները ունեն միջազգային հանրության առջև, կոպիտ ձևով չի վավերացրել այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ և որևէ աղերս չունեցող նախապայմաններ: 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»: 2015 թվականի փետրվարի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրություններն ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |