Կոնգրեսում կոչ են արել ՀՀ-ին ու Արցախին $70 մլն տրամադրել

Կոնգրեսում կոչ են արել ՀՀ-ին ու Արցախին $70 մլն տրամադրել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամներ Հել Ռոջերսն ու Նիթա Լոուին նամակով կոչ են արել 2019-ի ֆինանսական տարում ՀՀ-ին ու Արցախին $70 մլն աջարկություն տրամադրել։

ԱՄՆ Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ, գումարից 6 մլն-ը առաջարկվում է ուղղել Արցախի ականազերծմանը, 4 մլն-ը՝ խաղաղության աջակցմանը։

Եվս 30-մլն դոլար առաջարկվում է ուղղել ՀՀ-ին՝ որպես տնտեսական օգնություն, 10 մլն-ը՝ որպես ռազմական օգնություն, 20 մլն-ը՝ Մերձավոր Արևելքից փախստականներին տեղավորելու համար։

Կոչ է արվում նաև կասեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու խստացնել զենքի վաճառքն արելող 907-րդ բանաձևը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---