Լիբանանյան ընկերությունը հետաքրքրված է ՀՀ ապահովագրության, ՏՏ և այլ ոլորտներով![]() 13 մարտի 2018 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Լիբանանում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի մի խումբ գործարարների հետ՝ քննարկելով Հայաստանում ներդրումային ծրագրեր կատարելու հնարավորությունները: The EuroMena Funds ընկերության պատվիրակության անդամները` ընկերության համահիմնադիր Ռոմեն Մաթյոի գլխավորությամբ, ներկայացրել են կազմակերպության գործունեության ուղղությունները, կուտակած փորձը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է ապահովագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման և շինարարության ոլորտներում համագործակցությամբ: Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ անցնող տարի երկրում արձանագրվել է 7.5 տոկոս տնտեսական աճ, և մյուս մակրոտնտեսական ցուցանիշների մասով ևս դրական արդյունքներ են գրանցվել: Այս առումով, կառավարության ղեկավարի խոսքով, հիմա Հայաստանում ներդրումներ կատարելու համար լավ ժամանակ է՝ հաշվի առնելով նաև տարբեր առևտրային արտոնյալ ռեժիմներից Հայաստանի օգտվելու հնարավորությունները: Վարչապետը ողջունել է The EuroMena Funds-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու ցանկությունը և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել մանրամասն քննարկել հետագա քայլերը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև հանդիպել է Future Group կոնցեռնի նախագահ Ֆուադ Մախզումիի հետ, որի ընթացքում ևս քննարկվել են ներդրումային համագործակցության հնարավորությունները: Ֆուադ Մախզումին ներկայացրել է իր ընկերության աշխարհի մի շարք երկրներում ծավալվող գործունեությունը: Վարչապետը հրավիրել է ընկերության ղեկավարին այցելել Հայաստան` տեղում ծանոթանալու մեր երկրի հնարավորություններին և նշել, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: The EuroMena Fund-ը գործունեություն է ծավալում արագ զարգացող միջին բիզնեսի ընկերությունների ոլորտում: Հիմնադրամը ներդրումներ է կատարում բանկային և ապահովագրության, տեխնիկական սպասարկման և ծառայությունների, դեղագործության, առողջապահության, քիմիական և կոսմետիկ արտադրության, սննդամթերքի և խմիչքի արտադրության ոլորտներում: Այն հիմնականում ներդրումներ է կատարում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի (MENA) և Միջերկրածովյան երկրներում: Future Group-ը հիմնադրվել է 1981 թվականին և վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանային կոնցեռնից վերածվել է գլոբալ կազմակերպության: Գլխամասային գրասենյակը Դուբայում է, գրասենյակներ են գործում նաև Լոնդոնում և Նյու Յորքում, գործարար կենտրոններ ունի աշխարհի բազմաթիվ երկրներում: Future Group-ը, որն ընդգրկում է 30 մասնավոր ընկերություն հինգ մայրացամաքներում, մասնաճյուղերի և դուստր ընկերությունների միջոցով գործունեություն է ծավալում արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ արտադրական և ինժեներական ծառայություններից սկսած մինչև անշարժ գույքի ոլորտ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |