Բաքուն բողոքի նոտա է հղել ԱՄՆ դեսպանին Բակո Սահակյանի ԱՄՆ այցի պատճառով

Բաքուն բողոքի նոտա է հղել ԱՄՆ դեսպանին Բակո Սահակյանի ԱՄՆ այցի պատճառով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Վաշինգտոն այցի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Բակո Սահակյանի ԱՄՆ այցի կապակցությամբ ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, նրան բողոքի նոտա է հանձնվել, որը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հասցեագրել է ԱՄՆ Պետական դեպարտամենտին»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն: Պատվիրակության այցն ԱՄՆ աշխատանքային է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---