Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ կոնգրեսում ընդունել են Արցախի նախագահին![]() 15 մարտի 2018 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-ԱՄՆ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: ԱՀ նախագահն ասել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ բարեկամական կապերը և դրանք համարում է մեծ հարստություն: «ԱՄՆ-ը մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետև մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ և անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին»,- ասել է նախագահը: Կոնգրեսում կազմակերպվել է նաև ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |