ՀՀ-ն և Դանիան դյուրացնում են վիզաների տրամադրումը![]() 15 մարտի 2018 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի այցը Դանիա նոր լիցք կհաղորդի հայ-դանիական հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենը՝ ընդունելով Էդվարդ Նալբանդյանին: Նախարար Նալբանդյանը նշել է, որ կոպենհագենյան հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանի և Դանիայի միջև փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերը: Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-դանիական օրակարգային հարցերին, մտքեր փոխանակել տարբեր բնագավառներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության առավել զարգացման ուղիների շուրջ: Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները քննարկել են եկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևրտատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների կարևորությունը: Այս համատեքստում արտգործնախարարներն ընդգծել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացման կարևորությունը: Նալբանդյանի Դանիա այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել 3 համաձայնագիր: Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ կառավարության նիստում ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում մինչև 90 օր մնալ Դանիայում և շենգենյան գոտու այլ երկրների տարածքում: «Դյուրացումը վերաբերում է գիտնականներին, ՀԿ-ների ներկայացուցիչներին, պատվիրակության անդամներին»,- ասել էր նա: Հայաստանն ու Դանիան նաև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր են ստորագրել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |