ՀՀ-ից ավիատոմսերի գինը 30.000 դրամով կնվազի

ՀՀ-ից ավիատոմսերի գինը 30.000 դրամով կնվազի

PanARMENIAN.Net - Հայաստանից տարբեր ուղղություններով ավիատոմսերի գինը կնվազի 30.000 դրամով: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Նրա խոսքով, ներդրվելու է մեկ պատուհանի սկզբունքով գործող համակարգ, ինչը կնպաստի ավիատոմսերի գնի նվազմանը:

«Յուրաքանչյուր փոփոխություն բերում է նրան, որ հետաքրքրությունը դեպի հայկական ավիացիոն շուկա ավելանում է, տնտեսվարողներն ավելանում են, տրամաբանորեն ավելանում է նաև մրցակցությունը, և նվազում է տոմսի գինը», - ասել է Սերգեյ Ավետիսյանը։

Հայաստանի երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2018-ի հունվարին կազմել է 189.177 մարդ, ինչը 9,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2018 թվականի հունվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 178.301 մարդ՝ 5,7%-ով գերազանցելով նախորդ տարվա հունվար ամսվա ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 11%-ով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---