2017-ին ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների քանակն աճել է 28%-ով

2017-ին ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների քանակն աճել է  28%-ով

PanARMENIAN.Net - ՏուրՍտատ ռուսական վերլուծական գործակալությունը կազմել է Ռուսաստանից արտագնա զբոսաշրջային ուղևորությունների համար առավել պահանջված երկրների վարկանիշը 2017-ի տվյալներով:

Ըստ տվյալների, Ռուսաստանից դեպի Հայաստան ուղևորությունների քանակը 2016-ի համեմատ 2017-ին աճել է 28%-ով՝ հասնելով 368.000-ի:

Հայաստանը հայտնվել է 26-րդ տեղում Ռուսաստանից արտագնա տուրիստական ուղևորությունների քանակով՝ մի փոքր զիջելով Արաբական Էմիրություններին (379.000) և առաջ անցնելով Իսրայելից (359.000):

Ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղությունների առաջին տասնյակում են Թուրքիան (4,5 մլն), Աբխազիան (4,3 մլն), Ֆինլանդիան (3,3 մլն), Ղազախստանը (3 մլն), Ուկրաինան (2,3 մլն), Չինաստանը (2 մլն), Էստոնիան (1,7 մլն), Լեհաստանը (1,2 մլն), Գերմանիան (1,2 մլն) և Թաիլանդը (1,1 մլն):

Ավելի վաղ, ներկայացնելով Երևանի զբոսաշրջային ներուժը՝ Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն ընդգծել էր Երևանի մատչելի և կարճատև արձակուրդների համար հրաշալի ուղղություն լինելու փաստը և մասնավորապես նշել. «Քաղաքը արագորեն զարգանում է՝ ձգտելով համապատասխանել աշխարհի լավագույն զբոսաշրջային դեստինացիաներին: Մենք կարևորում ենք ռուսական շուկան և աշխատում ենք էլ ավելի խթանել զբոսաշրջիկների հոսքի ավելացումը»:

 Ուշագրավ
Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանությանը
Նա նշել է, որ ակնկալում էր զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ