ԱՆ. Չարորակ նորագոյացություններից մահացությունը ՀՀ-ում շատ երկրների համեմատ ցածր է21 մարտի 2018 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և մահացության ցուցանիշները Հայաստանում շատ երկրների համեմատ ցածր են։ Այդ մասին հայտարարում է առողջապահության նախարարությունը՝ հերքելով առանձին լրատվամիջոցներում շրջանառվող ոչ հավաստի տվյալներն այն մասին, թե իբր չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշներով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։ Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, դժվար է ճշտել, թե վկայակոչվող ոչ պաշտոնական World Life Expectancy («Կյանքի տևողությունն աշխարհում») էլեկտոնային պարբերականը որտեղից է քաղել հրապարակած այդ տվյալները։ Հստակ է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրներն իրենց ցուցանիշներն ուղարկում են ԱՀԿ` միջազգային տվյալների հրապարակման և երկրների միջև համեմատական վերլուծություն կատարելու նպատակով։ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների համար գործող European Health Information Gateway պաշտոնական կայքի տվյալների շտեմարանը հնարավորություն է տալիս այս ցուցանիշների համեմատական վերլուծություն կատարել և համոզվել, որ չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշը Հայաստանում ցածր է շատ երկրների համեմատ։ European Health Information Gateway տվյալների շտեմարանում առկա են ըստ տարիքի տարբեր պատճառներից մահացության ստանդարտացված ցուցանիշներ և ԱՀԿ կողմից վերլուծվող մի շարք այլ վիճակագրական տվյալներ: Եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրների միջև համեմատական վերլուծություն հնարավոր է իրականացնել 2014թ. հասանելի տվյալների հիման վրա: Համաձայն դրանց Հայաստանում չարորակ նորագոյացությունների պատճառով վաղաժամ (0-64 տարիքային խմբում) մահացության ցուցանիշը կազմել է 83, իսկ բոլոր տարիքային խմբերում` 186 (100 000 բնակչի հաշվով)։ Հունգարիայում նույն ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 117 և 230, Խորվաթիայում` 89.3 և 208.4, Սերբիայում` 102 և 198.5, Լատվիայում` 89.4 և 194.5, Լեհաստանում` 87.7 և 192, Ռումինիայում` 91 և 176, Մոլդովայում` 90.4 և 165.2: Հետևաբար, տեղեկատվությունը, թե իբր Հայաստանը չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, իրականությանը չի համապատասխանում, ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում։ Այսպես, եթե 2014թ. առաջին անգամ ախտորոշվել է չարորակ նորագոյացությունների 8.365 դեպք, ապա 2015-ին` 8.372, իսկ 2016-ին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ աճել է ընդամենը 0.04%-ով: 2016թ-ին, նախորդ տարվա համեմատ, մոտ 4%-ով ավելացել է դիսպանսեր հսկողության տակ գտնվող քաղցկեղով հիվանդների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է երկրում իրականացվող սկրինինգային ծրագրերի արդյունավետության բարելավմամբ: Դրա մասին է վկայում նաև 2016թ. քաղցկեղից մահվան դեպքերի, նախորդ տարվա համեմատ, մոտ 7%-ով նվազումը: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |