Yandex.Taxi-ն արդեն գործում է Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում, Սպիտակում և Արթիկում21 մարտի 2018 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Yandex.Taxi ծառայությունը գործարկվել է Հայաստանի ևս 5 քաղաքում` Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում, Սպիտակում և Արթիկում: Այսուհետ այս քաղաքների բնակիչներն ու զբոսաշրջիկները կարող են տաքսի պատվիրել բջջային հավելվածի կամ taxi.yandex.com կայքի միջոցով: Yandex.Taxi-ն ավտոմատ կերպով որոշում է օգտատիրոջ գտնվելու վայրը և պատվերն առաջարկում այն վարորդին, որն ամենաարագը կմոտենա պատվիրատուին. հավելվածը հաշվի է առնում հեռավորությունը և ճանապարհային իրավիճակը: Տաքսու սպասման միջին ժամանակը 3-5 րոպե է, մեքենայի մոտեցմանը կարող եք հետևել հավելվածում առկա քաղաքի քարտեզի միջոցով։ Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում, Սպիտակում և Արթիկում երթևեկության նվազագույն արժեքը չի գերազանցում 200 դրամը։ Արժեքի մեջ ներառված է մեքենայի մոտեցման և ճանապարհի 2 կմ-ի արժեքը, այնուհետև, մեկ կիլոմետրը' առավելագույնը 100 դրամ: Օրինակ, Սպիտակում 200 դրամով կարելի է Սուրեն Ավետիսյան փողոցից հասնել Ալեք Մանուկյան փողոց, իսկ Հրազդանում' քաղաքապետարանի շենքից մինչև Սպանդարյան 5 հասցե։ «Այն քաղաքներում, որտեղ գործում է մեր ծառայությունը, տաքսին դառնում է առօրյա կյանքի մի մասը: Այն աշխատավայր հասնելու, առևտրի կամ հյուր գնալու էժան, արագ և հուսալի միջոց է: Պատվերն ավտոմատ կերպով փոխանցելով այն վարորդին, որն ամենաարագը կմոտենա պատվիրատուին, մենք կրճատում ենք մեքենայի մոտեցման և պարապ ընթացքի ժամանակը, իսկ վարորդի համար նոր պատվեր փնտրում ենք այն վայրում, ուր նա արդեն գնում է ուղևորի հետ: Այս ամենը նվազեցնում է ուղևորության ինքնարժեքը. վարորդները վաստակում են ավելի շատ, իսկ օգտատերերը վճարում են ավելի քիչ»,-պատմում է Yandex.Taxi-ի միջազգային զարգացման տնօրեն Մուշեղ Սահակյանը, հայտնում է Yandex.Taxi-ի մամուլի ծառայությունը: Yandex.Taxi-ին վարորդների հետ ուղղակիորեն չի աշխատում, այն համագործակցում է միայն տաքսոպարկերի և դիսպետչերական ծառայությունների հետ: Պատվերները բաշխելիս հավելվածը հաշվի է առնում վարորդի վարկանիշը, որը ձևավորվում է օգտատերերի գնահատականների և կատարված ուղևորությունների վիճակագրության հիման վրա: Հայաստանում ծառայությունը գործարկվել է 2016-ի հուլիսին: Այսօր Yandex.Taxi-ն գործում է Երևանում և երկրի մի քանի շրջաններում` Լոռու մարզում (Վանաձոր, Սպիտակ), Շիրակի մարզում (Գյումրի, Արթիկ), Կոտայքի մարզում (Հրազդան, Աբովյան, Ծաղկաձոր, Չարենցավան), Արարատի մարզում (Արտաշատ, Վեդի, Մասիս) և Սյունիքի մարզում (Գորիս, Կապան)։ Yandex.Taxi անվճար հավելվածը հասանելի է iOS-ի և Android-ի համար՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով: Yandex.Taxi-ն առցանց տաքսի պատվիրելու ծառայություն է: Yandex-ի տեխնոլոգիաները՝ պահանջարկի և խցանումների կանխատեսումը, քարտեզի վրա երթուղու կառուցումը և ալգորիթմերի միջոցով պատվերների բաշխումը, թույլ են տալիս նվազեցնել մեքենայի պարապուրդի ու դատարկ վազքի ժամանակը, որի շնորհիվ ուղևորության արժեքը նվազում է, իսկ վարորդների եկամուտը՝ ավելանում: Yandex.Taxi և Uber միավորված ընկերությունը գործում է ութ երկրի 300 քաղաքներում: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է |